Սեռական կյանք
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը լինելուց բացի, սեքսը նաեւ առողջարար հատկություններով է աչքի ընկնում: Եթե, իհարկե, որեւէ մեկին պատճառ է հարկավոր՝ ակտիվ սեռական կյանք վարելու համար, նկատում է NewsMax Health-ը:
Ամեն դեպքում, սավանների միջեւ «գալարումը» կարող է հետեւյալ օգտակար հատկանիշները առաջարկել.
Երիտասարդ տեսք. Էդինբուրգի թագավորական հիվանդանոցի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների համոզմամբ, կանոնավոր սեսքը մարդուն իրական տարիքից տասը տարով երիտասարդ տեսք հաղորդելու հատկությամբ է օժտված: Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ 40-50 տարեկան այն տղամարդիկ, որոնք առավել երիտասարդ տեսք ունեն, տարիքային խմբին ներառված՝ սեռական միջին ակտիվությամբ աչքի ընկնող մասնակիցների հետ համեմատությամբ, 50 տոկոսով առավել հաճախ՝ շաբաթական երեք անգամ են սեքսով զբաղվում:
Երեւույթի պատճառն այն է, որ սեքսը արյան շրջանառությունը արագացնելու, աճի հորմոնների եւ ցավազրկող հատկությամբ աչքի ընկնող էնդորֆինի արտազատում խթանելու, ճարպեր վառելու եւ սթրեսը նվազեցնելու հատկություն ունի, ինչը երիտասարդ տեսքի ապահովման նախադրյալ է համարվում, նշում է դոկտոր Դեյվիդ Ուիքսը:
Սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցում. Ինչպես 20 տարիների վերագրվող բժշկական տվյալների վերլուծություն իրականացրած բրիտանացի գիտնականներն են պնդում, շաբաթական առնվազն երկու անգամ սեքսով զբաղվող տղամադիկ՝ առավել նվազ ակտիվություն (ամսական մեկ անգամից էլ քիչ) ցուցաբերողների հետ համեմատությամբ, սրտի մահացու կաթվածի զոհը դառնալու տեսանկյունից, կիսով չափ փոքր ռիսկի են ենթարկվում: Մեկ այլ հետազոտությամբ էլ պարզվել է, որ կանոնավոր սեքսը, միմյանց հետ ապրող զուգընկերների պարագայում, արյան առավել ցածր դիաստոլիկ ճնշման կարող է հանգեցնել:
Սթրեսի նվազեցում. Արեւմտյան Շոտլանդիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ սթրեսին նախընթաց երկու շաբաթների ընթացքում սեքսով զբաղված մարդիկ առավել հեշտությամբ են ծանր իրավիճակին հարմարվում, քանի որ սեռական հարաբերության ընթացքում արտազատվող հաճույքի հորմոնները՝ էնդորֆինները, դինորֆիններն ու էնկեֆալինները, ինչպես նաև օքսիտոցինը սթրեսից եւ դեպրեսիայից պաշտպանելու ներուժ ունեն:
Երկարակեցություն. Բելֆաստի թագավորական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամների համոզմամբ, շաբաթական առնվազն երկու անգամ սեքսով զբաղվող տղամադիկ՝ առավել նվազ ակտիվություն (ամսական մեկ անգամից էլ քիչ) ցուցաբերողների հետ համեմատությամբ, վաղաժամ մահանալու տեսանկյունից, կիսով չափ փոքր ռիսկի են ենթարկվում: Երեւույթի պատճառը երիտասարդացում խթանող DHEA հորմոններն են, որոնց արտազատումն առավելապես սեքսի ընթացքում է նկատվում:
Սեռական կարողությունների պահպանում. 55-75 տարեկան տղամարդկանց շրջանում իրականացված հետազոտության արդյունքում ֆինն գիտնականները պարզել են, որ կանոնավոր սեքսը առավել բարձր տարիքում սեռական կարողությունների պահպանման կարող է հանգեցնել: Շաբաթական մեկ անգամից էլ քիչ հաճախականությամբ սեքսով զբաղվող մարդկանց, առնվազն մեկ անգամ սավանների արանքում “գալարվողների” հետ համեմատությամբ, էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման կրկնակի բարձր ռիսկ է սպառնում: Իսկ չափազանց բարձր սեռական ակտիվությամբ աչքի ընկնող տղամարդկանց մոտ, որոնք շաբաթական առնվազն 3 անգամ են սեռական հարաբերությունների տրվում, ռիսկի՝ 400 տոկոսով ցածր ցուցանիշ է գործում: Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական մեկ անգամ սեքսով զբաղվող տարեց կանայք, սեռական հարաբերություններից ձեռնպահ մնացողների հետ համեմատությամբ, էստրոգենի կրկնակի բարձր բաղադրությամբ են աչքի ընկնում, ինչը նշանակում է, որ նրանց մոտ անհարմար սեքս հրահրող հեշտոցային հյուծման երկու անգամ ցածր ռիսկ է գործում:
Իմունային համակարգի խթանում. ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում գործող Ուիլքսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ կանոնավոր սեռական կյանք վարող մարդիկ (շաբաթական մեկ կամ երկու անգամ) հակամարմնի A իմունոգլոբուլինի (IgA) առավել բարձր մակարդակով են աչքի ընկնում: IgA-ն օրգանիզմ ներթափանցած մանրէների եւ վիրուսների դեմ առաջնային պայքար մղելու, մրսածության ու գրիպի զարգացումն արգելափակելու եւ այդ կերպ իմունային համակարգի լարման աստիճանն ու աշխատանքային ռեժիմի ինտենսիվությունը մեղմելու նպատակ է հետապնդում: Շաբաթական առնվազն մեկ անգամ սեքսով զբաղվող մարդկանց մոտ IgA-ի՝ 30 տոկոսով բարձր մակարդակ է նկատվում:
Հաճելի վարժություններ. Սեքսը եւս ֆիզիկական վարժության տեսակ է եւ կարող է, մեկ սեսիայի ընթացքում, մինչեւ 250 կալորիայի սպառման պատճառ դառնալ: Բացի սրտանոթային համակարգի համար առողջարար ազդեցությունից, ինչպես նաեւ մեջքի, ազդրերի եւ նստատեղի մկանների տոնուսավորումից, կանանց պարագայում սեքսը կարող է կոնքի հատակի մկանների ամրապնդման միջոց ծառայել՝ միզաթափության դեմ պայքարի համար:
Ցավազրկում. Գլխացավը պետք է ոչ թե սեքսից հրաժարվելու պատրվակ ծառայի, այլ, ընդհակառակը՝ անկողին շտապելու դրդապատճառ դառնա: Ինչպես Գերմանիայում գործող Մունստերի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներն են պարզել, միգրենով տառապող հիվանդների կեսից ավելին գտնում է, որ սեքսը կարող է ցավազրկման միջոց ծառայել: Նույն եզրահանգմանը նաեւ Հավարային Իլինոյսի համալսարանի գիտաշխատողներն են հանգել: Երեւույթի պատճառն այն է, որ օրգազմի պահին մարդու օրգանիզմում ցավազրկող հատկություններով աչքի ընկնող հորմոններ՝ օքսիտոցիններ եւ էնդորֆիններ են արտազատվում:
26.08.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ